Տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային ուշադրության կենտրոնում
Ուշադրության կենտրոնումԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այն մշտապես գտնվել է պետության առաջնային ուշադրության կենտրոնում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջմղման ուղղությամբ իրականացվում են մի շարք հեռանկարային ծրագրեր: Մասնավորապես՝ ոլորտի բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացվում է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, իսկ առկա մասնագետները վերապատրասման հնարավորություն ունեն Մայքրոսոֆթ ինովացիոն և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոններում, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում:
ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են ոլորտում նորարարական գաղափարների խթանմանը,, ներդրումների ներգրավմանը և այլ կարևոր նախաձեռնությունների իրագործմանը: Այս մասով հատկանշական է համագործակցությունը «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նոկիա» «Ինթել», «Սիսկո», «ԱյԲիԷմ», «ՋիԷֆԱյ» և այլ առաջատար անդրազգային ընկերությունների հետ:
Պետք է ավելացնենք, որ ՏՏ ոլորտն այսօր գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում են ավելի քան 396 ընկերություններ, ներգրավված է 11560 մասնագետ, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 474.9 մլն ԱՄՆ դոլար, 2014թ. ոլորտում գրանցվել է 25.2% աճ: