Այսօր ամփոփում ենք «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը. Տարոն Մարգարյան
BlogՏարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
մենք այսօր ամփոփում ենք «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս հունիսի սկզբին:
Ամառվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի թիմը փորձել է աշխուժացնել և ավելի հետաքրքիր դարձնել մեր բնակիչների և քաղաքի հյուրերի ամառային առօրյան՝ տարբեր վարչական շրջաններում անցկացնելով մշակութային ու մարզական բազում միջոցառումներ: