Ամեն ինչ սկսվում և վերջանում է մայրաքաղաքով...
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը գերկենտրոնականածվածությունն է: Ամեն ինչ սկսվում և վերջանում է մայրաքաղաքով: Դա էլ իր հերթին բերում է արտագաղթի և աշխատազրկության մեծ ցուցանիշի:
Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելուց հետո մարդիկ մարզերում աշխատանքի խնդիր են ունենում և ստիպված գալիս են Երևան, այստեղ նրանք բախվում են մեկ այլ իրականության, չափից շատ մարդ փնտրում է աշխատանք և մարզերից Երևան տեղափոխված երիտասարդները կամ ընտանիքրը ունենում են աշխատանք գտնելու խնդիր: Քաղաքամայրում իրենց համար հարմար աշխատանք չգտնելով` տեղափոխվում են իրենց գյուղ, որտեղ վերջին տարներին նույնիսկ կենդանի պահելն է անեկամտաբեր դառնում(Գյուղնախարարույթյունը անհանգստանալու լուրջ խնդիր ունի) և ընտանքիքի տղամարդիկ տեղափոխվում են Ռուսաստան արտագնա աշխատանքի(սփյուռքի նախարարն էլ սփյուռքն է մեծացնում), այն հույսով, որ օրերից մեկ օր իրենց ընտանինքներին էլ կտեղափոխեն իրենց մոտ:
Ամեն ինչ մայրաքաղաքում, եթե կենտրոնացված չլինի և մարզի երիտասարդությունը կարողանա իր համար աշխատանք և հետաքրքրություն գտնել հենց իր մարզում, չի տեղափոխվի Երևան ու չի արտագաղթի, այլ կաշխատի սեփական երկրում ու մարզային կյանքը կաշխուժանա, դա կբերիՀհայատսանի տնտեսության հզորացմանը և այլ ֆակտորների բարելավմանը: Սա իհակե մեկ տարում արվող փոփոխություն չի, բայց պետք է սկսել հիմա, որ վաղը արդեն ունենանք այլ պատկեր: