2016թ. սկզբից Հայաստանը սկսել է վերականգնել կոնյակի արտահանումը
Քաղաքականություն2016 թվականի սկզբից Հայաստանը սկսել է վերականգնել կոնյակի արտահանման ծավալները: Այս մասին են վկայում Հայաստանի պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության՝ 2016 թ. առաջին կիսամյակի տվյալները:
Այսպես, 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանը շուրջ 4 մլն 526 հազար լիտր (100% թնդության հաշվարկով) կոնյակ եւ կոնյակի սպիրտ է (հիմնականում՝ կոնյակ - խմբ.) արտահանել: Արտահանման գումարը կազմել է շուրջ 40.7 մլն դոլար: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում արտահանումը կազմել է արդեն 10 մլն 67 հազար լիտր՝ շուրջ 70.5 մլն դոլար գումարով:
Նախկինի պես՝ հիմնական գնորդը Ռուսաստանն է (60.8 մլն դոլար): Համեմատաբար խոշոր մյուս գնորդներն են Բելառուսը եւ Ուկրաինան (2.2 եւ 1.9 մլն դոլար), Իրաքը (1.4 մլն դոլար), ԱՄՆ-ն (1.1 մլն դոլար):
Համեմատաբար թանկարժեք կոնյակն արտահանվել է Միացյալ Նահանգներ (1 լիտրը՝ 40 դոլար):