Հայ ազգը ինչի սենց որոշումներ ա կասեցրե՞լ...
BlogՏիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժամանակին ոմանք որոշել էին, որ հայ ազգը պիտի վերանա երկրի երեսից ու իրենց թվում էր թե էդ գործը ավարտին են մոտեցնում... Էն էլ 1918թ-ին նենց կասեցրեցինք, որ արդյունքում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: 6-7 դարյա դադարից հետո վերականգնեցինք մեր պետականությունը:
Հետո ոմանք որոշեցին, որ Հայաստանը անկախ չպիտի լինի քիչ չի, Արցախն էլ պոկեցին նրանից: Պահը հասունացավ ու մենք ոչ միան կասեցրեցինք էդ ապաանկախացումը, այլև ետ բերեցինք Արցախը:
Հիմա էս ի՞նչ մի որոշում է, որ չկասեցնենք: Բայց նորից կրկնեմ՝ կասեցնողը հայ ազգն է: Եթե կարողացանք դրսևորվել որպես ազգ՝ հաստատ կկասեցնենք: Եթե չէ...
Հավաքվիր ազգ իմ: Վաղուց ժամանակն է: Դեռ շատ բաներ ունենք կասեցնելու ու վերագնելու մեր ընթացքը: