Երկրի մթնոլորտը գողականով է լցված, իսկ ես ու ինձ նմանները արդարություն ենք փնտրում
BlogԲակում 5-10 տարեկան երեխաները հաղորդակցվում են իրար հետ կիսագողականով, գողականի վերաբերյալ սերիալներով մի ողջ սերունդ է մեծանում, ջահելների միջև խնդիր ծագելիս գողականով-ճշտով են հարցեր լուծում և կամ առնվազն դանակով, «պետական այրեր» կոչվածների զավակները գողականով են հարց լուծում, եթե իրենց պապաներն արդեն փողկապ են կրում: Երբ Երևանը մարզի կարգավիճակ ուներ, իսկ թաղերը՝ համայնքների, գողականներն էին համայնքային ավագանիները, հետո դրանք դարձան կուսակցական ու գողականով իշխանություն ու այլնտրանք սկսեցին «խաղալ»: Մի խոսքով՝ երկրի մթնոլորտը գողականով է լցված, իսկ ես ու ինձ նմանները արդարություն ենք փնտրում այս երկրում. թենց ո՞նց է լինում...
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան գրառումը