Բակո Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման և զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության և արժեքների պահպանման գործում: