Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան


Չհանձնված բարձունքը. ապրիլյան դեպքերից 5 ամիս անց (ֆոտոռեպորտաժ)

Ուշադրության կենտրոնում



Մեքենայի բաց պատուհանից փոշին կուլ տալով՝ մոտենում ենք Արցախի սահմանին: Շոգ է ու լուռ, գլխավերեւում ձգվում է կապույտ երկինքը։ Դժվար է հավատալ, որ բոլորովին վերջերս այստեղ նռնակների պայթյունների ու գնդացիրների կրակոցների ձայներ են լսվել: N զորամասի փոխգնդապետի ուղեկցությամբ բարձրանում ենք Մարտակերտի ուղղությամբ դիրքերից մեկը: (ֆոտոռեպորտաժ)

Դաժան մարտերի մասին հուշում են կեղտի ու ավազի հետ խառնված պարկուճները, որ թափված են ոտքերի տակ: Պարկուճներն ընկած են հենց այնտեղ, որտեղ ընկել էին ապրիլի 2-ի գիշերը:

«Այստեղ զոհվել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը»,- ցույց է տալիս  փոխգնդապետը:

Մեզ շրջապատող զինվորները պատմում են՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն այս մարտական դիրքում: Առաջինը, որ ցույց են տալիս, դիրքի մատուռի վրա խոյացող բետոնե խաչն է:

«Անդրանիկ Զոհրաբյանն է այստեղ զոհվել: Վերականգման աշխատանքներն ավարտելուց հետո որոշեցինք բետոնից հիշատակի խաչ սարքել։  Ուզում ենք, որ մեզանից հետո այստեղ ծառայողներն էլ իմանան Անդոյի ու մյուս տղաների մասին»,- ասում են նրանք:

Հետո մեզ ուղեկցում են այն խրամախորշը, որտեղ Ռոբերտ Աբաջյանը պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Այս խրամախորշի վերանորոգումից հետո Ռոբերտի ծառայակից ընկերները պատին փորագրել են նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերը (R.A.) եւ ծաղիկ: Զարմանալի զուգադիպությամբ խրամախորշը գտնվում է դիրքի մատուռի կողքին:

Այսօր այս դիրքը պահում են ապրիլի 2-ին հարեւան դիրքերում հերթապահություն իրականացնող շարքայինները: Նրանք բոլորը նույն դասակի զինծառայողներն էին։

«Սովորական հերթապահություն էինք անում,- պատմում է Աբաջյանի ծառայակից ընկերներից Գեւորգ Դավթյանը,- հանկարծ մոտակայքում մի քանի արկ պայթեց, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, բայց մինչեւ լուսաբաց կրակի տակ էինք»:

Առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, շարունակում է Գեւորգը, հեռախոսազանգ են ստացել. զանգողն Աբաջյանն էր:

«Ասում էր՝ շատ են, հասեք, չենք կարում... բայց մենք չէինք կարողանում օգնության հասնել, որովհետեւ ինքներս էլ կրակի տակ էինք»,- հիշում է Գեւորգը:

«Ապրիլյան պատերազմի օրերին հարեւան դիրքում եմ եղել, հակառակորդը հրետակոծում էր, փորձում ներթափանցել, սակայն ապարդյուն: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էլ իմացել ենք՝ Աբաջյանենց դիրքում ինչ էր կատարվում, մեր դիրքից փորձել ենք օգնել, սակայն չէինք կարող թողնել մեր դիրքը»,- ավելացնում է Էդուարդ Խաչատրյանը:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ հակառակորդը նպատակ է ունեցել նախ գրավել Ուրֆանյանենց դիրքը, ապա՝ հարեւան դիրքերն ու առաջ շարժվել: Կապիտան Ուրֆանյանն ու իր զինվորները մի քանի ժամ շարունակ անհավասար մարտ են վարել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բոլոր միջոցները: Ընկերների զոհվելուց հետո ողջ մնացած Աբաջյանը նռնակով պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Գրավված դիրքում ադրբեջանցիները մնացել են ընդամենը 40 րոպե: Վեց հայ մարտիկներից կազմված խումբը կարողացել էր հետ վերցնել դիրքը՝ հակառակորդին թույլ չտալով առաջ շարժվել: Ի հիշատակ հերոսական սխրանքի՝ դիրքում վերջերս խաչքար է տեղադրվել, որի վրա գրված է չորս ինքնազոհ զինծառայողների անունները:

 

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով
Ամենադիտված