23-ամյա տղամարդն ամուսնացել է 11 երեխա ունեցող կնոջ հետ (տեսանյութ)
TVՏատյանա և Ֆամիլ Վաֆինները շատ հետաքրքիր ընտանիք էին: Նրանք հրաշալի ընտանեկան կյանք ունեցան, քանի որ Տատյանան իրենց համատեղ կյանքի ընթացքում լույս աշխարհ բերեց ոչ ավել, ոչ պակաս՝ 11 երեխայի: Բնականաբար, այդքան երեխայի դաստիարակությամբ զբաղվելը և նրանց կարիքները հոգալը բարդ գործընթաց է: Ֆամիլը, չդիմանալով լարվածությանը, դարձավ հարբեցող և Տատյանան բաժանվեց նրանից:
Թվում էր, թե Տատյանան միայնակ է մնալու իր երեխաների հետ միասին: Տատյանան, սակայն, շուտով գտավ իր նոր սիրուն: Քսաներեքամյա Եվգենիին չխանգարեց այն հանգամանքը, որ Տատյանան նրանից 15 տարի մեծ է և 11 երեխա ունի: Նրանք ամուսնացել և հաշտ ու համերաշխ ապրում են միմյանց հետ: