Վաղը տեղի կունենա ՀՀԿ խորհրդի շրջադարձային նիստը
ՔաղաքականությունՎաղը՝ սեպտեմբերի 8-ին, երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կառավարության անդամները հրաժարական են ներկայացնելու:
Նշենք, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրում ամեն հինգշաբթի, սակայն խորհրդի նիստ, որն ավելի ընդլայնված կազմով է, հրավիրվում է տարին մի քանի անգամ՝ այն էլ կարևոր հարցեր քննարկելու ժամանակ:
Հիշենցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: