Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուրուգվայ
ՔաղաքականությունՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հրավերով սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի և ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: