Ուղիղ միացում ՀՀԿ ԳՄ նիստից
Ուշադրության կենտրոնումՀանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որին կհաջորդի խորհրդինը: Նիստերից առաջ ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջինը նշեց, որ քննարկվելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած Կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքին, Զաքարյանն այն բավարար գնահատեց՝ ակնարկելով, որ նոր մարտահրավերների հաղթահարման համար նոր կառավարություն է անհրաժեշտ:
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատության»