Ես չեմ փոխելու պաշտոնս, ես մնալու եմ. Սուրիկ Խաչատրյան
ՔաղաքականությունՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ նոր կառավարության ձեւավորվելուց հետո ինքը մնալու է մարզպետի պաշտոնում:
«Ես որ չեմ փոխվելու պաշտոնս, մնացածը չգիտեմ, ես մնալու եմ»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը, որը մասնակցում էր ՀՀԿ խորհրդի նիստին:
Սուրիկ Խաչատրյանը նաեւ նկատեց, որ Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշել հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել այսօր՝ պատճառաբանելով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը։