Կերել էիք Հովիկ Աբրահամյանի կյանքը. Սեյրան Սարոյան
Քաղաքականություն«Կերեր էիք Հովիկ Աբրահամյանի կյանքը»: ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականն այս կերպ մեկնաբանեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանը նշեց, որ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նույնպես ներկա է եղել նիստին. «Ասեց՝ վստահեք, ամեն ինչ արդար է լինելու», Հովիկ Աբրահամյանը նույնպես վստահություն է հայտնել, որ «իրա ընկերն ա, ինքն էլ ա վստահ, որ լավ ա աշխատելու»։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել այսօր՝ պատճառաբանելով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը: