Le Parisien. Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման պատճառով
ՔաղաքականությունՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել Երեւանում հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Այս մասիին գրում է Le Parisien-ը:
Հրապարակման համաձայն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսին խոստացել էր կտրուկ փոփոխություններ եւ ազգային վստահության կառավարության ստեղծում այն բանից հետո, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված շուրջ 20 զինված անձինք հանձնվեցին:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին: Իշխող ՀՀԿ-ն արդեն հայտարարել է նրան փոխարինողի անունը՝ Կարեն Կարապետյան: