Արևի լույսն այսուհետև ավելի սպասված ու ցանկալի է լինելու սոցիալապես անապահով մարդկանց համար:
Ուշադրության կենտրոնումՎահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ամառային արևադարձի օրն է, ինչպես նաև՝ Յոգայի միջազգային օրը: Օրվա նշանակալի այս խորհուրդները հեգնորեն հակառակվում են էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանը:
Արևի լույսն այսուհետև ավելի սպասված ու ցանկալի է լինելու սոցիալապես անապահով մարդկանց համար: Իսկ ընտրանին հավանաբար կզբաղվի յոգայով, որպեսզի արհամարհի նյութական աշխարհն ու չմտահոգվի ժողովրդի դրությամբ:
Վերլուծաբանները նաև հավանական են համարում արևի պաշտամունքի վերստին արմատավորումը: Այդպիսով, առյուծաձև Մհերը կրկին կտարածի իր գերազանցությունը մյուս լուսատուների, այդ թվում՝ ՀԷՑ-ի նկատմամբ, իսկ Փոքրի օրինակին կհետևեն հասարակական առաջնորդները, որոնք, խռովելով երկրային անարդարությունից, կփակվեն ագռավաքարերում ու կսպասեն, մինչև գարին դառնա ընկույզ: