Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել


Ի՞նչ ճակատագիր է սպասվում Պալմիրային

Ուշադրության կենտրոնում

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնը տեղեկատվություն է տարածել առ այն, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն ականապատել է շուրջ 1 ամիս առաջ կառավարական ուժերից նվաճած, միջազգային նշանակության պատմամշակութային համալիրներով հռչակված Պալմիրայի (Թադմուր) հին քաղաքը: Ըստ SOHR-ի ղեկավար Ռամի Աբդ ալ Ռահմանի՝ ԻՊ-ի զինյալների կողմից ականապատման գործողությունները սկսվել են հունիսի 21-ից, մասնավորապես՝ մի քանի ականներ են տեղադրվել հռոմեական ամֆիթատրոնի շուրջ: Վերոնշյալ տեղեկատվությունը տարածվեց վերջին 3 օրերի ընթացքում սիրիական բանակային ստորաբաժանումների՝ Պալմիրայի ազատագրմանը միտված ռազմագործողության նախապատրաստման մասին լուրերին զուգահեռ: 

Իսկ վերոնշյալ ռազմագործողության մասին առաջին հաղորդագրությունները տարածվել են դեռևս հունիսի 19-ին, երբ միաժամանակ մի քանի սիրիական բանակային ստորաբաժանումներ՝ 67-րդ բրիգադի, 18-րդ զրահատանկային գումարտակի որոշ միավորներ, «Վագրերի ուժեր» և «Անապատի բազեներ» հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ, որոշակի առաջխաղացում են արձանագրել Պալմիրայի շուրջ՝ օդուժի աջակցությամբ գրավելով շրջանի հարավային հատվածում՝ գազային հանքավայրերի մերձակայքում գտնվող Ջազալ բնակավայրը՝ ուղղություն վերցնելով դեպի քաղաքից արևմուտք ընկած շրջաններ:

Վերոնշյալի համատեքստում, նաև միջազգային ԶԼՄ-ներում ակտիվացել են քննարկումներն առ այն, թե ինչ ճակատագիր է սպասվում Պալմիրային, արդյո՞ք այն ևս կարժանանա ԻՊ-ի կողմից ոչնչացված կամ զգալիորեն վնասված իրաքյան հնագույն Նիմրուդ, Հաթրա (ալ Խադր), Դուր Շարուքին քաղաքների, Մոսուլի Պատմության թանգարանի և այլ նմանատիպ արժեքների ճակատագրին:

Հարցի շուրջ որոշակի եզրահանգումներ անելուց առաջ այն պետք է դիտարկել մի քանի հարթության շրջանակներում: Նախևառաջ, կարելի է վստահորեն պնդել, որ քաղաքը կարող է էականորեն տուժել նրա շուրջ ծավալվելիք զարգացումների ցանկացած սցենարի պարագայում. դրա համար վեր հանենք մի քանի իրողություն: 

Առաջին հերթին այն հանգամանքը, որ եթե սիրիական բանակային ստորաբաժանումներն, այնուամենայնիվ, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեն բուն քաղաքի վրա, ապա կասկածից վեր է, որ ռազմական գործողությունների ընթացքում և հատկապես ծանր ռազմատեխնիկայի կիրառման պայմաններում էականորեն կվնասվեն նաև քաղաքի պատմամշակութային հաստատությունները: Մինչդեռ դեպքերի զարգացման այս սցենարի հավանականությունը գնահատելու համար պետք է նախ բնութագրել շրջանի կարևորությունը սիրիական իշխանությունների համար: Այս համատեքստում վերջինների համար առավել առաջնային է ոչ թե բուն Պալմիրա քաղաքը, այլ հարակից շրջանները, որոնք ռազմավարական կարևորություն են ներկայացնում հատկապես մայրաքաղաք Դամասկոսի և երկրի կենտրոնական շրջանների գազամատակարարման տեսանկյունից:

Մյուս կողմից՝ հակաահաբեկչական և հակաարևմտյան քարոզչության տեսանկյունից սիրիական իշխանությունների համար առավել ձեռնտու կլինի, եթե Պալմիրան շարունակի մնալ իսլամականների ձեռքում, և վերջինները փուլառփուլ ոչնչացնեն քաղաքի պատմամշակութային ժառանգությունը. դեպքերի զարգացման այս սցենարը տեղավորվում է նաև սիրիական իշխանությունների և նրանց արտաքին հովանավորների որդեգրած նոր մարտավարության շրջանականերում, այն է՝ պայքարել հիմնականում կենսական նշանակություն ունեցող տարածքների համար:

Պալմիրայի ճակատագրի հաջորդ և առավել հավանական տարբերակը պետք է պայմանավորել արդեն ԻՊ-ի քարոզչական գործունեության տրամաբանությամբ: Բանն այն է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում կառույցն ակնհայտորեն զիջում է դիրքերը սիրիական ռազմաճակատի հյուսիսային հատվածում՝ քրդերի, մասամբ նաև հարավում՝ սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումների դեմ պայքարում:

Եվ հենց նման պայմաններում է, որ ԻՊ-ն, կրկին համաշխարհային ԶԼՄ-ների լրահոսի առաջնային դիրքերում հայտնվելու նպատակով, գործի կդնի սեփական քարոզչամեքենան, իսկ տվյալ դեպքում՝ համաշխարհային պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Պալմիրայի որոշ հաստատությունների աստիճանական ոչնչացման գործողությունը և դրա մատուցումը միջազգային հանրությանը:

Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանՎրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ավետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Ամենադիտված