Ինչպես հանգստանալ Հայաստանում
Ուշադրության կենտրոնումԹաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վանո Սիրադեղյանը ճիշտ է՝ Հայաստանը մանրամասնորեն սիրելու երկիր է: Այս կիրակին մենք անց կացրինք Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Արփի լճի ափին՝ 2025 մետր բարձրության վրա:
Աննկարագրելի գեղեցկություն ունի՝ ծով լեռների մեջ երկու փոքրիկ կղզիներով, հազարավոր թռչուններ, հազար գույնի ծաղիկներ, հազար գույներ: Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցելու խոստում տվող իշխանությունները, ցավոք, անգամ մեր երկրի ճանապարհների փոսերը չեն լցնում: Ուրեմն, այսօր ես հավանաբար հազար հատ փոսի մեջ եմ մտել, բայց լավ է, մեքենային ոչինչ չեղավ:
Ահա մեր այսօրվա ուղին՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Ալագյազ-Արթիկ-Գյումրի-Աշոցք-Արփի լիճ-հանգիստ-Ամասիա-Կապս-Վահրամաբերդ-Գյումրի-Ղարիբջանյան-Աղին-Անի-Արագած-Արմավիր-Էջմիածին-Երևան-Երկրորդ մասիվ:
Արփի լիճը տուրիզմի մեծ հնարավորություններ ունի: Արփին և Հայաստանի այս հրաշք անկյունը՝ մեր Շիրակը, անծանոթ է հայաստանցիների մեծ մասին: