Գլխավոր դատախազի գլխավոր թեկնածուի գույքն ու դրամական միջոցները
ՔաղաքականությունՉնայած երիտասարդ տարիքին՝ ՀՀ գլխավոր դատախազի միակ թեկնածու Արթուր Դավթյանը հասցրել է բավականին մեծ կարողություն կուտակել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից Shabat.am-ը տեղեկանում է, որ նա գրանցել է անշարժ գույք՝ մեկ առանձնատուն, բնակարան՝ բազմաբնակարան շենքում և երեք հողմաս:
Դրամական միջոցները կազմել է՝ 18.000.000 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրությունը կազմել է՝ 3.979.532 դրամ, 164.500 դրամ, 180.000 դրամ, ստացված փոխառությունները՝ 12.500.000 դրամ: Ընդհամենը՝ 16.824.032 դրամ:
Դատախազի թեկնածուի կնոջ՝ Անի Դավթյանի դրամական միջոցները կազմել է 10.000.000 դրամ, աշխատանքի վարձատրությունը՝ 650.000 դրամ: