Առաջիկա ընտրությունները չեն կեղծվելու և Հայաստանում ընդհանրապես ոչ մի ընտրություն չի կեղծվել
BlogԳրիշա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Առաջիկա ընտրությունները չեն կեղծվելու և Հայաստանում ընդհանրապես ոչ մի ընտրություն չի կեղծվել։
Մարդիկ ամեն դեպքում հնարավորություն են ունեցել ընտրել՝ փողի և իրենց խղճի և ազատ կամարտահայտության միջև, որոշումը մեծամասնության կողմից ընտրվել է հօգուտ փողի կամ ծանոթի։
Ժողովուրդը բողոքելու տեղ ու պատճառ չունի, քանզի գրեթե միշտ ունեցել է այլընտրանք, սակայն կամ ծախվել է կամ բավարար կերպով և քանակով չի սատարել այլընտրանքին։
Քաղաքական ուժերից և ոչ մեկ մեղավոր չէ, բոլորն էլ ժողովրդի աչքի առաջ են եղել, իրենց առաջարկներով, իսկ ընտրությունը եղել է ժողովրդինը։
Կաշառք վերցնել, լսել ծանոթին կամ բարեկամին, վախենալ աշխատանքից ազատվելուց, տանը նստած քաղաքական ուժերից ինչ որ բաներ պահանջել, սա է պատկերը։
Այս ամենի առկայության դեպքում, ընտրությունները կեղծելու անհրաժեշտությունը բացակայում է։