Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։
Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը հավաստիացրել էր, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: