Այսօր ԱԺ-ում կստորագրվի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համաձայնագիրը
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 13-ին, ժամը 18.15-ին ԱԺ-ում համաձայնագիր կստորագրվի, որը ձեռք է բերվել Ընտրական օրենսգրքում կատարված նոր փոփոխությունների վերաբերյալ կոնսենսուսի հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Իշխող Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, նաեւ ՀԱԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները կստորագրեն շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին արդեն նախաստորագրված Ընտրական օրենսգրքի համաձայնագիրը:
Նշենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նպատակահարմար չեն համարել համաձայնագրի տակ իրենց ստորագրությունը դնել, քանի որ դա համաձայնագիր է քաղաքական ուժերի միջեւ: