Փաշինյան. Հայաստանի խորհրդարանում չկա՞ն «քաղաքական չբանտարկյալներ»
ՔաղաքականությունՇատ հետաքրքիր է մտածել այն մասին, թե արդյոք Հայաստանի խորհրդարանում չկա՞ն «քաղաքական չբանտարկյալներ»: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանին:
Փաշինյանի խոսքով՝ այդ մասին մտածելն ավելորդ չի լինի, քանի որ իշխանությունները պնդում են, թե երկրում քաղբանտարկյալներ չկան: «Իսկ ի՞նչ կասեք «չբանտարկյալների մասին»: Պարզաբանեմ: Քաղբանտարկյալը նա է, ով բանտարկվել է քաղաքական պատկերացումների համար: Այդ դեպքում «քաղաքական չբանտարկյալ» պետք է համարվի նա, ով խուսափել է բանտից անձնական կապերի կամ իշխանությանը այս կամ այն ծառայությունը մատուցելու շնորհիվ: Դուք տեղյա՞կ եք, պարո՛ն Դավթյան, նման դեպքերի մասին: Հատկապես այնտեղ»,- ասել է Փաշինյանը՝ մատնացույց անելով աջ կողմը, որտեղ նստած են իշխանական պատգամավորները:
Փաշինյանը հիշեցրեց, որ Դավթյանը «Հարսնաքարում» Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի կողմից իրականացրած սպանության գործով դատախազ է եղել: «Ձեզ նման «չբանտարկյալներ» չե՞ն հանդիպել»,- ասել է պատգամավորը՝ ակնարկելով Հայրապետյանին: