Ս.Դեմիրճյան. Հայաստանին արդար ընտրություններ են պետք, այլ ոչ թե «ազգային համաձայնության կառավարություն»
ՔաղաքականությունՀայաստանին արդար ընտրություններ են պետք, այլ ոչ թե «ազգային համաձայնության կառավարություն»: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ասել է ՀԺԿ նախագահ, պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը չի կարող բերել այն փոփոխություններին, որոնց կարիքն ունի երկիրը: Ինչ բարեփոխումներ էլ որ անցկացվեն, հասարակության մեջ արդարության դեֆիցիտ կա: «Պետք են ազատ ու արդար ընտրություններ, միայն դրանք հնարավորություններ կստեղծեն երկրի բնականոն զարգացման համար»,- շեշտել է Դեմիրճյանը: