Շարմազանով. Իշխանությունը ճանապարհ է բացել 2017-ի արդար խորհրդարանական ընտրությունների համար
ՔաղաքականությունՀայաստանի իշխանությունները ճանապարհ են բացել 2017-ի արդար խորհրդարանական ընտրությունների համար: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հայաստանում համակարգային բարեփոխումների օրակարգն ավանդաբար առաջադրում են իշխանությունները: Եվ այս անգամ նրանք գործնական քայլեր են ձեռնարկել 2017-ի թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար: Ընտրությունները կընթանան փոփոխված Ընտրական օրենսգրքով, որը գրեթե կբացառի կեղծումները եւ կբարձրացնի հասարակության վստահությունը: «Շատ կարեւոր է, որ այս աշնանը ՏԻՄ ընտրություններն ընթանան բաց եւ թափանցիկ, այդ թվում՝ խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում: Քաղաքական կուսակցությունների ակտիվ մասնակցությունը վկայում է մեր երկրում ժողովրդավարական արժեքների անդառնալի զարգացման մասին»,-ասել է ԱԺ փոխխոսնակը: