ՀԱԿ. ԸՕ-ի շուրջ փաստաթղթի շնորհիվ Հայաստանում արդեն հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը
ՔաղաքականությունԸնտրական օրենսգրքի շուրջ ստորագրված փաստաթղթի շնորհիվ Հայաստանում արդեն հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը: Սեպտեմբերի 13-ին համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրես խորհրդականական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այսօր կարելի է ասել, որ այս փաստաթուղթը փոխում է խաղի կանոնները: «Ընտրություններում կարելի է արդեն իմաստալից պայքար մղել: Դա դեռեւս անհավասար պայքար է, քանի որ իշխանություններն ընտրակաշառքի հնարավորություն, վարչական ռեսուրսերն օգտագործելու հնարավորություն ունեն: Առայժմ չենք կարողացել լուծել այդ հարցերը, բայց այս փաստաթղթի շնորհիվ ստացվում է, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է, նույնիսկ անհավասար պայքարում: Կարծում եմ՝ սա հաղթանակ է, պատմական պահ»,- ընդգծեց Զուրաբյանը:
Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ ընդդմիությունը պայքարի համար ռեսուրս ունի, եւ դա կարելի է տեսնել նաեւ հետագա գործընթացներում: