Գլխավոր դատախազի թեկնածուն հլու հնազանդ ծառա է. Զարուհի Փոստանջյան
ՔաղաքականությունԳլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը սովորական ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ է, հլու հնազանդ ծառա է: NEWS.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Նա ինքնուրույնությամբ հանդես չի եկել կամ ինչ-որ օրիգինալ առաջարկներով իր պաշտոնավարման ընթացքում, սովորական ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ է, որին ինչ թելադրեն, այն էլ կանի: Այդ տիպի անձնավորություն է»,-ասել է Փոստանջյանը նշելով, որ դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:
Նշենք, որ Ազգային ժողովի նիստում Արթուր Դավթյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ներկայացնում էր իր ծրագիրը եւ պատասխանում պատգամավորների հարցերին:
«Չեմ կարծում, որ այս թեկնածուն նպաստելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, դեռ ավելին իրավապահ մարմինների վերջին վայրագությունները, որ տեսանք, դրանց կապակցությամբ նույնպես լռության էր մատնվել եւ արձագանքներ չկան մինչ այս պահը: Նա համարում է, որ Հայաստանի Հանրապետությունում իբրեւ չկան քաղաքական բանտարկյալներ, սա խոսում է այն մասին, որ այս մարդը հլու հնազանդ ծառա է եւ ամեն ինչ անում է, որ որպես երիտասարդ անձնավորություն, ստանձնի պաշտոն»: