Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան. Արտեմ Ասատրյանն՝ իր հրաժարականի մասին
ՔաղաքականությունՀայաստանի սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվում է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը:
Այսօր` սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հետ զրույցում Արտեմ Ասատրյանը հորդորեց չշտապել եւ սպասել:
«Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,- ասաց նախարարը:
Նշենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է, որ Արտեմ Ասատրյանը Կառավարության նոր կազմում չի լինի, նրան կփոխարինի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: