Արմեն Ռուստամյան. Եթե գլխավոր դատախազն արդար աշխատի, ժողովուրդը նրան կընդունի
ՔաղաքականությունԵթե Հայաստանի գլխավոր դատախազն աշխատի Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան, ժողովուրդը նրան կընդունի: Այս մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թենածության քննարկմանը:
Ռուստամյանը նշել է, որ վաղուց ի վեր ժողովուրդը խոստումներին չի հավատում, բայց ժողովրդի իմաստնությունը կբավականացնի գնահատելու այն մարդուն, ով իր սահմանադրական պարտականությունները կկատարի եւ լիազորությունները կօգտագործի երկրում կուտակված խնդիրները լուծելու համար:
«Գլխավոր դատախազը ոչ միայն կողքից ստացվող ազդակներին պիտի արձագանքի, այլեւ ինքնուրույն որոշումներ կայացնի: Օրինակ՝ կարող է ինքնուրույն քննել տնտեսական մրցակցությունը խախտողների, մենաշնորհատերերի հարցերը»,- ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավարը: