Նոր վարչապետ. Կառավարությունը կձեւավորենք պրոֆեսիոնալիզմի հիմքով (ֆոտոռեպորտաժ)
ՔաղաքականությունՄենք կձեւավորենք առավելագույնս պրոֆեսիոնալ կառավարություն: Սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-ում կառավարության ժամին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին (ֆոտոռեպորտաժ):
«Կառավարության կազմը կընտրենք՝ հաշվի առնելով առավելագույն պրոֆեսիոնալիզմը: Դեր կխաղա՞ կուսակցական պատկանելությունը: Պատասխանեմ՝ եթե կադրը պրոֆեսիոնալ է, լավ կլինի: Իսկ լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում եւ իհարկե՝ Երեւանում»,- ասել է Կարապետյանը: