ՀԷՑ-ի 2016 թ. եկամուտը կկազմի 15 մլրդ դրամ. Կարեն Հարությունյան
Քաղաքականություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ի շահույթը, նախնական տվյալներով, կկազմի մոտ 15մլրդ դրամ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերության եկամուտը նույնպես կազմել է 15 մլրդ դրամ, սակայն դա չի կարելի դիրատկել որպես գերշահույթ, քանի որ էլէներգիայի սակագնի թանկացումից հետո նախատեսվել է ողջ եկամուտն ուղղել ժամանակավրեպ պարգականությունները մարելուն. «Մենք ալեւս չունենք ուշացված պարտավորություններ։ Միաժամանակ պետք չէ հեռահար եզրակացություններ անել՝ ելնելով առաջին կիսամյակի եկամտային հաջողություններից։ Առաջին կիսամյակի արդյունքների վրա ազդել է նաեւ էլէներգիայի կորուստի տոկոսի նվազումը»։
Ինչպես հայտնի է, Հայաստանում առաջին կիսամյակում լինում են գետերի վարարումներ եւ ՀԷԿ–երը նպաստում են էժան էլէներգիայի արտադրմանը, մինչդեռ, ըստ Հարությունյանի, տարվա երկրորդ կիսամյակում նման բարենպաստ պայմաններ չեն լինում. «Արդյունքում, մի շարք ՀԷԿեր կամ ընդհանրապես էլէներգիա չեն արտադրի, կամ էլ էապես կնվազեցնեն արտադրվող էլէներգիայի ծավալը։
Հարությունյանը նաեւ հիշեցրեց, որ Մեծամորի ատոմակայանի հավելյալ պարապուրդի պատճառով ՀԷՑ–ի կորուստը կազմել է 5 մլրդ դրամ։ Բացի այդ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 20–ից ատոմակայանը 40 օրով դադարեցնելու է աշխատանքը իրականացվելիք կանխարգելիչ նորոգման պատճառով, իսկ ՀԷՑ-ը, ըստ Հարությունյանի, ստիպված կլինի գնել ամենաթանկ էլէներգիան Հրազդանի ՋԷԿ–ից, կամ էլ ներմուծել այն Իրանից։
«Ցանկացած ընկերություն պետք է ձգտի ստանալ եկամուտ, սակայն ՀԷՑ-ը երբեք եկամուտ չի ստանա, քանի որ լիցենզիայի համաձայն, ամբողջ գերհասույթն ուղղվելեւ է ողջ հանրապետության էներգետիկ համակարգի ուժեղացմանն ու արդիականացմանը»,– ասաց նա։