Եթե Ձեզ 60-70 հազար դոլար աշխատավարձով աշխատանք առաջարկվի, կհամաձայնե՞ք. Ուրիխանյանը՝ վարչապետին
ՔաղաքականությունԵթե Ձեզ ասենք, 2 կամ 7 ամիս անց «Սուրգութնեֆտոգազ» կամ «Ինտեր ՌԱՕԵՍ»-ի առաջարկ լինի տնօրնենների խորհրդի պաշտոնում աշխատանք, ենթադրենք 50-60-70 հազար դոլար աշխատավարձով, դուք կհամաձայնե՞ք եւ կփոխե՞ք ձեր աշխատանքի վայրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանը նաեւ շարունակեց հարցը՝ նշելով. «Իսկ եթե ոչ, տիրապետո՞ւմ եք ՀՀ պետական բյուջեի գոյացման միջոցների հարաբերակցությանը, փոխազդեցություններին, ասենք ՀՆԱ ձեւավորման մեջ օգտակար հանածոների գոյությունից եւ դրանցից բխող դրամական միջոցների տեսակարար կշռի չափից եւ այլն»:
Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Ձեր հարցի մեջ ենթադրություն կա, որ ես քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ բարձր աշխատավարձով աշխատանքի, բայց եթե հիշում եք, իմ հարցազրույցում այդպես չի նշվել: Երկրորդ, այսօր ես տեղափոխվել են ՀՀ վարչապետի պաշտոնին շատ ավելի ցածր աշխատավարձի: Ինչ վերաբերում է տիրապետում եմ մակրոտնտեսական եւ այլ ամբողջ թվերին, ապա ոչ: Եթե ՀՀ վարչապետը պիտի լինի միայն այն մարդը, որ տիրապետում է, դա նշանակում է, որ բացի կառավարության շենքից, ոչ մի այլ տեղից վարչապետ պիտի չվերցնենք»:
Վարչապետը նաեւ նշեց, որ իրենք նախատեսված ժամկետում ներկայացնելու են իրենց ծրագրերը, որով տալու են կառավարության տեսլականը: