Հայաստանի վարչապետն իր նախորդի թուլության մասին հայտարարությունների վերաբերյալ. Համաձայն չեմ
ՔաղաքականությունՆախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունը ղեկավարել է բավականին բարդ պայմաններում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նախկին վարչապետն իմ գործընկերն է եւ ընկերը: Նա կառավարության ղեկավարությունը ստանձնեց բավականին բարդ պայմաններում: Ես չէ, որ պետք է գնահատեմ նրա աշխատանքը, բայց նրա ծանրաբեռնվածությունը մեծ էր», - հայտնել է Կարապետյանը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնը թողեց կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարելու անկարողության պատճառով, Կարապետյանը պատասխանել է. «Չեմ լսել նման գնահատական եւ թույլ տվեք չհամաձայնել դրա հետ»: