Ռուսաստանի դրածո՞. Վարչապետն այս լուրերին ժպիտով է արձագանքում
ՔաղաքականությունԱյն լուրերին, թե Հայաստանի նոր վարչապետը Ռուսաստանի դրածոն է, ինքը ժպիտով է արձագանքում: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում այս մասին լրագրողներին հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ լուրերին, վարչապետը կարճ է պատասխանել. «Ժպիտով»:
Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի ռազմավարության եւ զարգացման գլխավոր տնօրենի տեղակալն էր: