Վարչապետը շուտափույթ հրաժարականի վերաբերյալ հարցերի մասին. Ձեր հարցը կոռեկտ չէ
ՔաղաքականությունՇուտափույթ հրաժարականի մասին հարցերը կոռեկտ չեն: Այդ մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք մի քանի ամսից կթողնի վարչապետի պաշտոնը, ինչպես որ թողեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Կարապետյանը պատասխանել է. «Ի՞նչ եք կարծում, Ձեր հարցը կոռե՞կտ է: Դուք գիտե՞ք, թե ես ինչ պատճառներ եմ ունեցել: Գուցե անձնական էին` ընտանիքի հետ կապված»:
Հիշեցնենք, որ 2010-11 թթ-ին Կարապետյանը մոտ 10 ամիս Երեւանի քաղաքապետ է եղել:
Նա Հայաստանի վարչապետ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին: