Կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա.Գալուստ Սահակյան
ՔաղաքականությունԱԺ-ից դուրս եկած նոր վարչապետ Կարեն Կարապետյանին ճանապարհելու էր եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողները նրան արագ շրջապատեցին։
ԱԺ նախագահը եւս չշրջանցեց հարցը, թե ինչու վարչապետ նշանակվեց մեր հյուսիսային ռազմավարական գործընկեր երկրից.
Ստացվում է, որ ՀՀԿ-ն էլ ներսից կադրեր չուներ, հյուսիսից եք վարչապետ բերե՞լ, հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա, ոչ Թուրքիայից»։