Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Ըստ Չինական Հորոսկոպի Ձեր ապագայի սերը , ճակատագիրը

Life

Վագրի չինական անունն է Խու
Չինական հորոսկոպի երրորդ նշանն է
Վագրի ղեկավարության տակ օրվա ժամերը`3:00-5:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Աղեղնավորը
Տարրը`ծառ
Ուղղվածությունը`դրական
Հաջողակ թվերը՝ 4, 5, 7, 9, 13, 34, 44, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նրանք աչքի են ընկնում ուժով,քաջությամբ,մեծ երևակայությամբ,ձգտումներով և ունեն որակներ,որոնց շնորհիվ կարող են դառնալ լավ առաջնորդ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են,իմպուլսիվ ,անկարգապահ,հաստատակամ,ագրեսիվ,նրանց հետ դժվար է համագործակցել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք ծնվել են,որպես առեջնորդ և կարող են գլուխ հանել ցանկացած իրավիճակից,կապված կառավարման հետ:Կարող են լինել լավ անձնական քննիչ,կամ ոստիկանական տեսուչ,քանի որ նրանք տեսնում են մարդկանց ներսը:Սիրում են ճանապարհորդել և մարդկանց հանդիպել,այնպես որ նրանք կարող են աշխատել մասայական ինֆորմացիայի ոլորտում:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վագրերը հայտնի են իրենց ուժով ու վճռականությամբ:Ոչ մի ուրիշ կենդանի իր մեջ չի համատեղում այդքան ուժ,գեղեցկքւթյուն,էներգիա,որքան նրանք:Ավելացրեք դրան քաջություն և դուք կստանաք նախանձելի հատկանիշներով մի ցուցակ,տրված նրան, ով ծնվել է վագրի տարում:Ֆիզիկական և հոգևոր ոլորտում ունեն շատ թշնամիներ:Ոչ մի միջավայրում վագրը չի կարող լինել նա,ով հեռանում է աննկատելի:Նա ակտիվ հեղափոխական է,որը չի կարող կողքից նայել շրջապատի անարդարությանը:Ոչ ոք չի համարձակվի վախեցնել նրանց:Որպես վագր նրանք խթանող են և իդեալիստ և արագ գտնում են ուրիշի սխալները:Լինելով վագր,նրանք կարող են կատարել ցանկացած աշխատանք,որը հնարավորություն կտա ցույցադրել իրենց քաջությունն ու երևակայությունը:Նրանք շատ են անհանգստանում իրենց հեղինակության մասին,սիրում են իշխել բոլորին և լինել ուշադրության կենտրոնում:Կարողանում են լավ ներկայացնել իրենց և հրապարակայնորեն պնդել իրենց իրավունքները :Կին վագրերը շատ ակտիվ ու զվարճալի են:Նրանք սիրում են հյուրեր ընդունել,միջոցառումներ կազմակերպել:Բացի այդ նրանք լավ տնտեսուհի են և լավ մայր,չնայած որ երբեմն շատ խիստ են :Վագրերը ունեն բնավորության լավ գծեր`արդար են և քաջ,ճառագում են էներգիա,և մարդիկ նրանց նկատում են:Եթե կարողանան իրենց մեջ համբերություն դաստիարակել,ապա կունենան իրենց բավարարություն պատճառող կյանք:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կյանքում նրանց հաջողություն է սպասվում,բայց նրանք հակված են չափազանցել այն,և եթե ռիսկային ծրագրեր կազմեն,չունենալով ամուր հիմք,կարող են ամեն ինչ կորցնել:

ՖԻՆԱՆՍԸ`
Եթե շատ կասկածելի ծրագրերից խույս տան,կարող են լինել շատ հարուստ ու ազդեցիկ:Կամ հայտնի ու հարուստ կլինեն,կամ ամբողջ կյանքում կմնան անորոշության մեջ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք լավ առաջնորդ են,բայց շրջապատում ոմանք կարող է նրանց կոպիտ ու տարօրինակ համարեն:

ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտին են և նրանց մեծ հաճույք է պատճառում հետապնդման բերկրանքը:Նրանք երբեք չեն բավարարվում,ում էլ որ իրենց ցանցը գցած լինեն:Նրանք չեն կարող լինել միայն մեկի հետ,նրանց միաժամանակ մի քանի հոգի են անհրաժեշտ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն,չնայած երբեմն կարող է գերագնահատեն իրենց ուժն ու վիճակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Իդեալական վիշապի,նաև ձիու և շան հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
ցլի,օձի,կապիկի,խոզի հետ:


04 chinakan horoskop

Ճագարի չինական անունն է Տու
Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է
Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կարիճը
Տարրը`ջուր
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 5, 9, 15, 19, 35

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
խելացի,ուշադիր,զարգացած,խաղաղասեր,ընկերասեր են և շատ նվիրված նրանց,ում սիրում են:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
անհանգիստ են,հիվանդոտ,մանրախնդիր և չափից դուրս իրենցով տարված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
նրանք կարող են լինել լավ դիվանագետ,ուսուցիչ,դերասան կամ հոգևորական,կամ որևէ բիզնեսում մենեջեր:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
ճագարները իրենց բնույթով բարեգործներ են,նրանք օժտված են հատուկ ներքին գաղտնիքով,որը ոմանց գերում է,ոմանց վախեցնում:Նրանք շատ ընդունակ են և շատ զգույշ,և մանրակրկիտ են կառուցում իրենց հարաբերությունները շրջապատի հետ:Ճագարները լսում են ուշադիր այն ,ինչ իրենց ասում են,և կարող են ամենայն մանրամասնությամբ հիշել ցանկացած խոսակցություն կամ քաղաքավարի բանավեճ:Իրենց երկար ականջներով և հանգիստ նստելու կարողությամբ նրանք կլինեն լավ դիվանագետներ,իսկ իրենց օբյեկտիվ կարծիքի շնորհիվ կարող են լինել լավ իրավաբան:Նրանք չեն սիրում անիմաստ վեճերը,և եթե տանից դուրս որևէ մեկի հետ բախվում են ախշատում են հարցին խաղաղ լուծում տալ:Քանի որ նրանք ճագար են,այդ պատճառով ունեն լավ հոտառություն բիզնեսում,և եթե չափազանց մրցակցությունից խույս տան,կարող են իրենց անունը բարձրացնել:Նրանց ունակությունը հեշտ շփվել մարդկանց հետ,նրանց գեղեցիկ պահվածքը, ճագարներին դարձնում է երազելի գործընկեր, իսկ դա մեծ առավելություն է սոցիալական ոլորտում:Ճագարները չեն փայլում իրենց խելքով,այդ պատճառով նրանք պետք է համագործակցեն լավ երևակայությամբ օժտված և խորաթափանց միտք ունեցող մեկի հետ:
Կին ճագարները շատ կարգապահ են,նրանք շատ ժամանակ կարող են ծախսել իրենց շքեղ մազերը հարդարելու համար:Շատերը գերադասում են համեստ ապրել միայնության մեջ,քան ամուսնանալ ,բայց թախծում են ,եթե տղամարդկանց ուշադրության պակաս են ունենում:Կին ճագարները ամեն ինչ անում են ,որ իրենց մտերիմները իրենց լավ զգան,բայց միանգամից շատ հոգս են վերցնում իրենց վրա և հաճախ չեն հասցնում ամեն ինչ:Չինաստանում ճագարի հետ են կապում երջանկությունն ու հաջողությունը,և ճագարների մոտ միշտ ամեն ինչ չնչին ջանքերով ստացվում է:Նրանք տաղանդավոր են և եթե աշխատանքը հաճույգից բարձր դասեն,կյանքում հեռուն կգնան:Նրանք հանգիստ են ,ինքնավստահ և հմայիչ,բայց երբեմն կարող են շատ կենտրոնանալ իրենց անհատականության վրա,և կողքից կթվա, թե բացակայում են:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
սիրում են խաղաղությունն ու հանգիստը,վեճերն ու տարաձայնությունները նրանց կյանքը հանում են հավասարակշռությունից,և վերին աստիճանի ճնշում նրանց:

ՖԻՆԱՆՍԸ`
Հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը,բայց եթե ճագարները գտնեն մեկին ,ով հասկանում է և համաձայն է օգնել նրանց,ապա կարող են հասնել ստեղծագործական բարձունքների:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ճագարները շատ են սիրում մարդկանց,բայց ամաչկոտ են:Նրանք սիրում են աշխատել միայնության մեջ,իրենց առանձին աշխատասենյակում:

ՍԵՐԸ`
Ճագարները շատ ռոմանտիկ են և զգայուն,պատրաստ ծառայելու նրան ում ընտրել են իրենց զուգընկեր:Նրանք տիրապետում են հմայելու և սիրախաղի արվեստին,միշտ էլեգանտ են հագնված:Եթե չվախենան դուրս գալ<< բաց նավարկություն>>,ապա կգտնեն իրենց արժանի կյանքի ուղեկցին,չէ որ նրանք այնքան հմայիչ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Որպես կանոն ունեն շատ նուրբ մարնին,որը պահանջում է խնամք ու հոգատարություն:Ճագարները պետք է լավ հոգ տանեն իրենց մասին և խուսափեն ավելորդ հիվանդություններից:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,շան հետ,նաև խոզի և ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Աքլորի և օձի հետ:


05 chinakan horoskop

Վիշապի չինական անունն է Լուն
Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է
Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն`7:00-9:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կշեռքը
Տարրը`ծառ
Ուղղվածությունը`դրական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 6, 15, 21, 34, 35, 36, 45

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ուժեղ են,խելացի,աշխատասեր,ունեն վառ երևակայություն և անբասիր ճաշակ:Նրանց բնորոշ է ազնվությունն ու արդարությունը:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհամբեր են,իմպուլսիվ ,հեգնական և եսասեր,չափազանց պահանջկոտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Ամեն մասնագիտություն ,որտեղ կարտահայտվի նրանց առաջատարությունը`կինոաստղ,պրոդյուսեր,ուսուցիչ,քաղաքագետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վիշապի տարում ծնվածները երջանիկներ են,քանի որ վիշապը Չինաստանում խորհրդանշում է երջանկություն:Վիշապները վսեմ են և կյանքով լի,նրանք ունեն բարձր ինքնատիրապետում:Իհարկե նրանք խելացի են և արագ նկատում ու կայծակնային արագությամբ օգտագործում են իրենց տրված հնարավորությունը իրենց գործի համար:Ինչ էլ որ անում են,անում են շատ լավ ու գրեթե անսխալ:Բայց նրանց գործողություններում ու խոսքում միշտ առկա է հեգնանք ու գոռոզություն:Վիշապները շատ պահանջկոտ են իրենք իրենց նկատմամբ և միշտ ձգտում են հասնել կատարելության:Նրանք չափազանց լուրջ են ,տանել չեն կարողանում թեթևամտությունները:Ուղիղ են և անզիջում իրենց հայացքներով,ընդունակ ամեն ինչի գործը ավարտին հասցնելու համար:Բայց մյուս կողմից էլ միամիտ են,բայց եթե սկսեն չվստահել մեկին,ապա դա ընդմիշտ է:Նրանց վայելչությունը և գրավչությունը անհնար է չնկատել:Վիշապներին դուր է գալիս փայլել,լուծել տարբեր խնդիրներ և լինել իրադարձությունների կենտրոնում:Դրված նպատակին հասնելու համար վիշապները կարող են երկար,տքնաջան աշխատել և նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում ,որ նրանց էներգիան անսպառ է:Նրանց հունից հանում է սպասողական վիճակը`նրանք չեն կարող հանգիստ նստել ու տեսնել,որ իրենց շուրջը ոչինչ չի փոխվում:Անձնականում շատ ագրեսիվ են ու ուժեղ կամքի տեր:Վիշապները հարգում են իրենք իրենց,և չափազանց հավատում իրենց ուժերին:Դա երբեմն բերում է նրան,որ վիշապները թույլ են տալիս սխալներ,չնայած անմիջապես էլ ուղղում են դրանք:Երբեք չեն լսում ուրիշների խորհուրդները:Վիշապները սիրում են լիովին անկախ լինել և բոլորին ի ցույց դնել իրենց ուժեղ կողմերը:
Կին վիշապին բնորոշ են պատասխանատվության զգացումը,պողպատյա կամքը և այնպիսի էներգիա,որին կնախանձեն այլ տղամարդիկ:Սիրում են զբաղվել սպորտով,զբոսնել բացօթյա:Սիրում են արկածները և ուղիղ գնում դեպի դրանց:Կին վիշապները լավ տնային տնտեսուհիներ են և երբեք խնդիրներ չեն ունենում տնային հոգսերում:
Հաճախ մարդիկ նրանց մեջ են գտնում իրենց մուսային:Վիշապները հմայիչ են,լավատես,գործունյա:Շրջապատում նրանց համարում են չափազանց <<շիտակ>>,և դժվար են համագործակցում նրանց հետ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Փոքրիկ ուրախություններն ու հաջողությունները նրանց խորթ չեն,բայց նրանք միշտ ձգտում են հասնել ավելիին:

ՖԻՆԱՆՍԸ`
Վիշապները տաղանդ ունեն դրամ վաստակելու:Նրանք ինչին դիպչում են,վերածվում է ոսկու:Եթե սովորեն ամեն ինչ չփոշիացնել տրորելով,կդառնան հայտնի և հարուստ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են շրջապատը,բայց երբեմն չեն կարողանում զսպել իրենց ցանկությունը իշխել նրանց վրա,հատկապես եթե դա նրանց ձեռնտու է:

ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտիկ են և մագնիսի նման ձգում են հակառակ սեռին:Իրենց սիրելիների համար նրանք միշտ պատրաստ են հերոսությունների:Նրանք լավ ծանոթ են հմայելու արվեստին և կարող են այնպես անել,որ նրանց երբեք չմոռանան:նրանց հմայքը մահացու զենք է,որի շնորհիվ նրանք միշտ հաղթող են դուրս գալիս:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն և երբեք չեն բողոքում:Վիշապի տարում ծնվածները այնքան դիմադրողական են,որ կարող են ապրել երկար կյանք իրենց սիրելիների հետ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանց մեծ ուրախություն ու երջանկություն կարող են բերել ճագարը,աքլորը,կապիկը և օձը:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան և վագրի հետ:


06 chinakan horoskop

Օձի չինական անունն է Շի

Չինական հորոսկոպի վեցերորդ նշանն է
Օձի ղեկավարության տակ օրվա ժամերը` 9:00-11:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կույսը
Տարրը`կրակ
Ուղղվածությունը`բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 2, 4, 6, 13, 24, 42, 46

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նրբանկատ են,իմաստուն,լուրջ,համբերատար,
կազմակերպված,զգայուն,սրամիտ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Պահանջկոտ են,սիրում են հրամայել,շատ խանդոտ են,երբեմն շատ ծույլ:Երբեմն շատ ինքնամփոփ են զուսպ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են շատ լավ դերասան ,քաղաքագետ կամ լավ խորհրդատու լինել:Կամ աշխատել այնպիսի ոլորտում,որ կապված է ապագան գուշակելու հետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Օձերը միևնույն աստիճանի օժտված են և խելքով,և գեղեցկությամբ:Նրանց ուղեղը միշտ աշխատում է,քանի որ նրանք միշտ փնտրում են գլոբալ հարցերի պատախաններ:Նրանք միշտ կազմակերպված են,հավաքված և մտածկոտ:Այս նշանի տակ ծնվածները գեղեցիկ են ու էլեգանտ:Օձերը երջանիկ կլինեն ,եթե տանը խաղաղություն լինի:Օձերը օժտված են լավ ինտուիցիայով:Նրանք բնազդաբար զգում են այն,ինչ պիտի տեղի ունենա,և զրույցի ժամանակ հասկանում են դիմացինի մտքինը:Այդ ամենը նրանց վառ երևակայության և խելացիության հետ նրանց դարձնում է լավ զինված կյանքի պայքարում:Օձերը շատ հանգիստ և զուսպ են,սիրում են ներդաշնակությունը և կայունությունը:Կարողանում են իրենց հավասարակշռել իրենց կամքի ուժի շնորհիվ:Եթե անելու բան չունեն դառնում են շատ ծույլ,ամեն ինչին նայում են մատերի արանքից:Հաջողությունը միշտ նրանց կողմն է:Օձերը անհաջողությունները ընդունում են ինչպես սեփական հասցեին արված վիրավորանք և չեն հանդուրժում վիրավորանքը:Օձերը շատ լավ օգնական ու խորհրդատու են:Նրանք կարող են օգնել իրենց մտերիմներին այնքան ժամանակ,քանի դեռ հերթը դրամին չի հասել,քանի որ նրանք շատ գծուծ են:Բայց նրանք սիրում են ,երբ իրենցից օգնություն են խնդրում:Նրանք ունեն թերություն`չեն սիրում լսել և երբեք ուրիշների խորհուրդները չեն ընդունում:
Կին օձերը շատ խանդոտ են,սիրում են իրենց զուգընկերոջ համար լինել տիեզերքի կենտրոնը:Հավատարմության մասին ունեն իրենց սեփական տեսակետը,և դեպքերի մեծամասնությունում աշխատում են պահպանել իրեն ազատությունը և անկախությունը:Ուշադիր են և մանրախնդիր,ունեն լավ զարգացած ինքնատիրապետում,բայց կարող են լինել դատարկ ու ինքնասիրահարված:Բայց պետք է հիշեն ,որ անհրաժեշտ է մտածել նաև շրջապատի մասին:Նրանք օձի նման արագաշարժ են ու զգայուն:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սիրում են ,որ ամեն ինչ իրենց ձևով լինի,և դրա համար ջանքեր չեն խնայում:Շատ հազվադեպ են խնդիրներ ունենում:Նրանց միշտ հուզում է հակառակ սեռի կարծիքը:

ՖԻՆԱՆՍԸ`
Ամենալավը Նրանք աշխատում են իրենց մեթոդներով և լավ են հոգ տանում իրենց ֆինանսների մասին:Կյանք ուշ տարիներին նրանք կհարստանան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Օձերը լավ մենեջերներ են,որոնք կարողանում են իրականացնել իրենց պլաննները:Նաև լավ խորհրդատու են ,քանի որ տեսնում են իրերի երկու երեսն էլ:

ՍԵՐԸ`
Նրանք շատ պահանջկոտ են և շատ ծամանակ են ծախսում իրենց զուգընկերոջը գտնելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն,բայց ընկալունակ են ալերգիաների նկատմամբ և հաճախ են սթրեսների մեջ ընկնում:Կարող են ունենալ խնդիրներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի,աքլորի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,ճագարի,խոզի և հատկապես օձի հետ:


07 chinakan horoskop

Ձիու չինական անունն է Մա
Չինական հորոսկոպի յոթերորդ նշանն է
Ձիու ղեկավարման տակ օրվա ժամերը`11:00-13:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Առյուծը
Տարրը`կրակ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 8, 13, 14, 41, 43

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ձիերը դաստիարակված են,ստեղծագործ, ընկերասեր,օժտված են լավ հումորի զգացումով և սուր լեզվով:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են,կռվարար,անհամբեր,չափազանց տարված են իրենք իրենցով,հաճախ փոփոխվող տրամադրությամբ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք կարող են լինել լավ քաղաքագետ,մարզիկ,վաճառող և ցանկացած գործունեություն ,որտեղ նրանք կարող են ցուցաբերել իրենց սեփական նախաձեռնությունը:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ մարդամոտ են,սիրում են հասարակական կյանքը և երազում հրավերների մասին,նրանք սիրում են հաճելի շրջապատը և պերճախոս զրուցընկերներին:Ձիերը կարողանում են ուրախացնել և իրենք էլ ուրախանում են դրանից:Երբեք չեն լինում համեստ,շրջապատում լավ համբավ ունեն և գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Ձիերի մանկությունն ու երիտասարդությունը դժվար կլինեն,նրանք հաճախ տեղից տեղ կտեղափոխվեն,հաճախ ստիպված կլինեն վաճառել ամեն ինչ և նոր գործ սկսե:Հասուն տարիներին նրանք կհասնեն հանգստի և հավասարակշռության արդեն իմաստության և համառության շնորհիվ:Նրանք կունենան խաղաղ ծերություն։
Կին ձիերը կրքոտ են և ապրում են սրտի թելադրանքով,որը նրանց շատ հեռու է տանում,դա երբեմն երևում է նաև նրանց հագուստից:Նրանք զգայուն են ,անհամբեր ,ծարավ են սիրո,միշտ գտնվում են հաղթանակների փնտրտուքների մեջ:Նրանք սիրում են ակնթարթորեն ուշադրություն գրավել,սիրահարվում են առաջին հայացքից`մի ժպիտ,մի հայացք և նրանք արդեն սիրահարված են:Ձիերը շատ իրատես են և պռագմատիկ:Եթե ֆինանսապես անկախ լինեն գոհ կլինեն,և էլ ոչինչ չեն կանենա։Նրանք ֆինանսապես հաջողակ են,կյանքը նրանց հետ հետաքրքիր է ու լի արկածախնդրությամբ:Նրանք արդյունավետ աշխատող են,բայց հավակնոտ են։

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք ծնված են երջանիկ աստղի տակ,նրանք շատ լավատես են և հեռուն կգնան:Միևնույն ժամանակ նրանք շատ հետեքրքրասեր են,և սիրում են մասնակից լինել այնպիսի գործերի,որոնցում կա մրցակցություն:

ՖԻՆԱՆՍԸ`
Ցանկացած տեսակի բիզնեսում,որում կա մրցակցություն նրանք կարող են մեծ փողեր կուտակել,հատկապես կարող են լինել փողային խաղերում լավ խաղացող:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ձիերը սիրում են ամբողջությամբ տրվել աշխատանքին,եթե հատկապես գործում կա մրցություն,և դա ընդունում են մեծ բարիացակամությամբ:Կարող են լինել լավ բանկիր,կամ բրոքեր կամ այնպիսի մասնագետ,որը իրականացնում է փողային գործարքներ:

ՍԵՐԸ`
Ձիերը նորաձև են և էլեգանտ,բայց սիրո մեջ սիրում են մեկից անցնել մյուսին:Դա կարող է խնդիրներ առաջացնել,բայց դրանք անցողիկ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն,զբաղվում են սպորտով,որն էլ հենց ատողջության գրավականն է:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,վագրի, շան հետ,ինչպես նաև խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Առնետի ,աքլորի հետ:


08 chinakan horoskop

Այծի չինական անունն է Յան
Չինական հորոսկոպի ութերորդ նշանն է
Այծի ղեկավարության տակ օրվա ժամերը` 13։00-15։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է խեցգետինը
Տարրը` հող
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 12, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ունեն վառ երևակայություն,ընկերասեր են,կենսասեր,ճկուն և ունեն դերասանական ունակություններ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ,կամակոր են,վատատես,մի փոքր կեղծավոր և հակված են անվստահության:

ՆԱԽՏՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Բժիշկ,դայակ,քահանա,սոցաշխատող,քաղաքագետ,դերասան կամ նկարիչ,կամ ցանկացած մասնագիտություններ,որտեղ կարող են գործի դնել իրենց ունակությունները:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Նրանք կամակոր են այծերի պես:Նրանց դժվար է հասկանալ,նրանք ինտուիտիվ են,հոգատար և ունակ ինքնազոհողության:Նրանց մանկական տարիքը ամենախոցելին է ,նրանց համար մեծ նշանակություն ունի ընտանիքի անվտանգությունը:Մյուս կողմից հասուն տարիքում կլինեն հաջողակ,իսկ ծերության տարիքում ոչնչի կարիք չեն ունենա:
Նրանք ստեղծագործող են,հայտնագործող,օժտված են հարուստ երևակայությամբ:Այս նշանի տակ ծնվածները իրենց ազատ ժամանակը սիրում են նվիրել մշակույթին,ինչը նրանց համար հավասարազոր է հավատքին:Գործնականում նրանց անհրաժեշտ է առաջնորդ,որը իր վրա կվերցնի կազմակերպչական հարցերը և հնարավորություն կտա այծերին ստեղծագործելու:Նրանք դրամի կարիք ունեն,բայց գերադասում են ստիպված չլինել այն վաստակել:ամենալավ միջոցն են համարում գտնել մեկին,որը նրանց ֆինանսները կկարգավորի և կօգնի նրանց:
Կին այծերը ունեն հատուկ շնորհ իրենց շուրջը ստեղծել հաճելի մթնոլորտ,ինչը ամրացնում է նրանց սոցիալական դիրքը:Նրանք կլինեն հավատարիմ քանի դեռ նրանց չեն նեղացրել,կամ էլ իրենց հավատարմության դիմաց նրանք սպասում են ինչ որ նվիրատվության:Բավական է մի փոքր ֆլիրտ,որպեսզի համոզվեն որ իրենց կախարդանքը չի խամրել:Նրանք գիտեն ինչպես իրենց պահպանեն ավելի հարմար պահի համար։Նրանք արտիստիկ են,քնքուշ ու հոգատար,կարող են լինել անվստահ,երբեմն հակված են խառնվել սեփական երազանքներում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Եթե նրանք հաղթահարեն իրենց անվստահությունը,ապա հաջողությունը կժպտա նրանց:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանք ունեն հնարավորություն վաստակել դրամ իրենց սեփական ուժերով ,եթե կամենան:Բայց հավանականություն կա,որնրանք ժառանգություն կստանան բարեկամներից:

ԱՇԽԱՏԱՆՔ`
Նրանք կարող են լինել լավ բժիշկ կամ դայակ,կամ զբաղվել այնպիսի գործով,որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ`
Նրանք մեծ ուշադրության են արժանանում :Բայց պետք է զգույշ լինեն ,որ չափազանց մեծ ուշադրություն չգրավելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ֆիզիկապես շատ առողջ են այծերը,բայց ունեն շատ նուրբ ու խոցելի մարմին,որի մասին պետք է հոգ տանեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան հետ:


09 chinakan horoskop

Կապիկի չինական անունն է Խոյ
Չինական հորոսկոպի իներորդ նշանն է
Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Երկվորյակը
Տարրը`հող
Ուղղվածությունը`դրական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 7, 16, 23, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Օժտված ենհարուստ երևակայությամբ,ընկերասեր են,վառվռուն ,սրամիտ:Շատ խելացի են և ծիծաղաշարժ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Եսասեր են,խորամանկ,ինքնասիրահարված:Երբեմն այնքան կարող է խորամանկեն,որ վերջ ի վերջո իրենք իրենց խաբեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կապիկները օժտված են մի շարք տաղանդներով,և նրանց ցանկացած աշխատանք ի զորու է:Կարող են լինել մեծ քաղաքագետ,վաճառող,գրող կամ լրագրող:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Կապիկները շատ խորամանկ են,բայց դա կարող է հանգեցնել խարդախության:Ճարպիկ է ու զավեշտալի:Կապիկը համարվում է նախագծերը խափանող էակ,որը շարունակում է զարմացնել մարդկանց և նրանց դնել փակուղի:Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ մեջ:Վաղ մանկությունը շատ ուրախ ու անհոգ կանցնի:Պատանեկությունը`լի փոփոխություններով և հոգեկան դժվարություններով:Նրանց հասուն տարիքը ավելի հանգիստ կլինի,բայց պետք է ծեր տարիքում զգուշանան մենակ մնալուց:
Կին կապիկները շատ շնորհալի են և բարի:Նրանք կամենում են դուր գալ բոլորին և ունեն գաղտնի վախեր,որ կարող է որևէ մեկին դուր չգան:Նրանք արագ են հրապուրվում ամեն մի նոր սիրով և գլխապատառ նետվում են դեպի նոր սերը:Նրանք փնտրում են գայթակղություններ և առանց մտածելու հետևում են հակառակ սեռի առաջին իսկ պատահածին:
Նրանք չափազանց խելացի են և արագ են ըմբռնում,բայց նրան չի հերիքում համբերությունը և մի գործից մյուսին են անցնում առանց ավարտելու և չեն երկմտում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Մեծ երջանկություն և հաջողություն կլինի նրանց համար գտնել նրան,ով կհասկանա նրանց և կմասնակցի նրանց գործունեությանը:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանց բախտը կբերի կյանքում,բայց նրանք պետք է ճիշտ ժամանակին ճիշտ լոգիկա և խելք ներդնեն հասնելու համար այդ հարստությանը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք անհաջողությունների դեմ պայքարող են և նրանց կհամապատասխանի ցանկացած աշխատանք,որը պահանջում է մտածողություն և խնդիրների ստեղծագործական լուծում:

ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտիկ են և հրապուրված հակառակ սեռով:Դժբախտաբար նրանք շատ հավատարիմ չեն և հաճախ են փոխում իրենց զուգընկերներին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ուժեղ են մարմնով և հոգով,այնքան են երբեմն զբաղված լինում ,որ մոռանում են սեփական առողջության մասին:Պետք է մի փոքր կանգ առնեն`նրանք դրա կարիքն ունեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վիշապի և առնետի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,օձի հետ ,քանի որ նրանք կարող են կործանարար լինել:


10 chinakan horoskop

Աքլորի չինական անունն է Ցզի
Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է
Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ցուլը
Տարրը`հող
Ուղղվածությունը`բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 5, 6, 12, 15, 16, 24, 51

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նվիրված են,մեծահոգի,արդար,հոգատար և կոլորիտային,ունի շատ արտիստիկ տաղանդներ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Բռնկվող են,մակերեսային,շահամոլ ենև անտակտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Աքլորները կարող են լինել լավ դատավորներ,ոստիկաններ,քաղաքագետներ,գործարարներ,լրագրողներ կամ դերասաններ,կամ նույնիսկ երգիչներ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Աքլորը ամենավառ արևային նշանն է:Աքլորները իրենց մեջ մարմնավորում են ուժը,երիտասարդությունը,հույսը և մաքրությունը:Աքլորի մանկությունը,պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով:Նրանց կյանքը իրենից ներկայացնում է թռիչքներ և անկումներ,և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները:Նրանք ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ:Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված,մյուս օրը նորից միայնակ են:Բայց հենց կարողանան գտնել էմոցիոնալ հավասարակշռվածություն,հենց ձեռք բերեն մասնագիտություն,նրանց կյանքը կսկսվի հանդարտվել:Ամեն դեպքում կունենան հանգիստ և անհոգ ծերություն:
Կին աքլորները հմայքի պակաս չունեն:Երիտասարդ տարիներին նրանք կարող են մատերի վրա պտտեցնել շատերին:Նրանք անհանգստանալու կարիք չունեն,քանի որ գործնական են և խելացի,կարող են գտնել տաղանդավոր մարդու,որը իվիճակի է պահել իրենց ընտանիքին:Աքլորները ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով:Կին աքլորը ընկերասեր է,ակտիվ,մարդամոտ և կենսուրախ:Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա,որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին:
Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով,որոնցում պահանջվում է իքնավստահություն և տաղանդ:Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ նրանք կարող են հասնել շատ բաների:Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը,այդ պատճառով ջանք չեն խնայում,որպեսզի ստանան բարձր վարձատրվող աշխատանք:Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ,որտեղ իրենց դուր է գալիս:Նրանց կյանքը ձանձրալի չէ:Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն,և նրանք կհասնեն իրենց երազած հարստությանը:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սովորաբար նրանք շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են հայտնվել տհաճության մեջ,եթե շարունակեն իրենց ֆինանսական գործեր վարել նույն ձևով,քանի որ որքան նրանք աշխատում են այդ ամբողջ աշխատածը արագ ծախսում են:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանց դուր է գալիս լինել տնօրեն և ամեն ինչ անել անձամբ:

ՍԵՐԸ`
Նրանք կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ,չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար:Նրանք ստիպված կլինեն իցույց դնել իրենց զգացմունքները,որպեսզի ամեն ինչ ստացվի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Եթե նրանք ուժեղ էլ են,ապա հակում ունեն մրսածությունների,քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է:Չնայած պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի,օձի հետ,իդեալական վիշապի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու հետ,ամենավատը առնետի հետ:


11 chinakan horoskop

Շան չինական անունն է Գոու
Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է
Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Խոյը
Տարրը` մետաղ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 9, 10, 14, 19, 28, 30, 41, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հավատարմ են մեծահոգի արդար,գործունյա:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են,վատատես և մի փոքր թափթփված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Մաքսատան աշխատող,ոստիկան,ուսուցիչ,դերասան կամ լրագրող:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Շան տարում ծնվածները վատատես են,միշտ ինչ-որ բանից անհանգստացած,չնայած նրանց անհանգստության պատճառն անհայտ է:Շների կյանքը միշտ փոփոխական է,եթե հաշվի չառնվի նրանց մանկությունը:Պատանեկությունը միշտ վատ հիշողություններով է լինում,կապված սիրային գործերի հետ:Հասուն տարիներին հաճախ է վատ երազներ տեսնում,ծերությունը կլինի լի ափսոսանքով բացթողումների համար:Բայց կան շան տաում ծնվածներ տարբեր տիպեր` նրանք ովքեր ծնվել են օրվա լույս ժամերի,պետք է միշտ զգույշ լինեն,իսկ մութ ժամերին ծնվածները պետք է միշտ պահապան լինեն:
Կին շները ավելի մաքրասեր են,աշխատասեր և ձգտում են նյութկան ապահովության:Նրանք շնորհալի և ստեղծագուրծ են,բայց միշտ նպատակասլացության պակասը,ստիպում է նրանց գործը կիսատ թողնել:Շուն կանայք հմայիչ են,անհամբեր և ավելի մարդամոտ քան պարոն շները:Նրանք իրենց զգում են աշխարհի երջանիկը,երբ շրջապատված են լինում ընկերներով,երեխաներով,ընտանի կենդանիներով` լինի դա դղյակում,թե խրճիթում:Նրանց միակ թերությունն այն է,որ որոշ հարցերում իրենց սահմանափակում են և չեն գնահատում այն,ինչը հենց իրենց կյանքի մի մասն է:
Նրանք հավատարիմ են և հակված են մեծ շրջահայացության և վատատեսության,չնայած ճիշտ կլիներ,եթե նախօրոք չանհանգստանային:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կամ շատ հարուստ են կամ շատ աղքատ:Տարբեր շների ճակատագրերը տարբեր են,բայց մեծամասնությանը դրական են և մեծ հավատքով կյանքում ապրելով կարող են հասնել մեծ հաջողություններ:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանք տաղանդ ունեն փողի հետ շփվելու և ճիշտ կլիներ,եթե զբաղվեին բիզնեսով:Եթե հետևեն իրենց ներքին ձայնին,մեծ հնարավորություն ունեն կյանքում հեռուն գնալուն:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք լավ աշխատող են և կարող են հասնել բարձունքի,քանի որ նաև լավ կազմակերպիչ են:Քիչ ժամանակ է հարկավոր,որ նրանք դառնան տնօրեն:

ՍԵՐԸ`
Նրանց շատ ժամանակ է հարկավոր,որպեսզի գտնեն նրան ում կսիրեն,քանի որ նրանք շատ պահանջկոտ են:Բայց բավական է շները գտնեն իրենց երկրորդ կեսին և կվայելեն ռոմանտիկ ու հոգատար կյանք:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ`
Նրանք ամուր առողջությամբ են առանձնանում և հազվադեպ են հիվանդանում:Ժամանակ առ ժամանակ նրանք շատ լարված են լինում և եթե զգույշ չլինեն կարող են ունենալ հոգեկան խնդիրներ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,ձիու, ճագարի հետ,իդեալական խոզի(վարազի):

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,վիշապի:


12 chinakan horoskop

Խոզի չինական անունն է Չժու
Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է
Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ձկներ
Տարրը` մետաղ
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 5, 8, 16, 18, 34, 41, 48

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Մեծահոգություն,համբերատարություն,հարգանք ինչպես նաև արդար են ուրախ,հոգատար,հաճելի և խելացի

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Միամիտ են եսասեր,համառ,սիրում են շողոքորթել և փոփոխական տրամադրություն ունեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Դերասան,ֆերմեր,նկարիչ,ինչպես նաև մասնագիտություններ,որոնցում նրանք կարող են զգալ,որ ծառայում են ուրիշներին:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Մարմնավորում է տղամարդկություն,վեհանձնություն,բարեկեցություն:Խոզի մանկությունը կլինի հանգիստ,խաղաղ և պաշտպանված,պատանեկությունը ծանրաբեռնված կլինի հուզական դժվարություններով,իսկ հասունությունը ընտանեկան խնդիրներով:Խոզերը պետք է ամեն ինչ անեն հուզական հաստատունության,փոխարենը նրանց ծերությունը կլինի հանգիստ ու խաղաղ:Խոզերը ամենարդարն ու ամենաանթերին են չինական հորոսկոպի նշաններից:Խոզի տարում ծնվածները կյանք են մտնում,իրենց հետ բերելով այսպիսի արտահայտություններ` մեծահոգություն,ինքնազոհողություն,ներողամտություն,համբերատարություն,լավատեսություն և մեծ հավատ ունեն,որ մարդկությունը կարող է հասնել կատարելության:Այդ պատճառով մարդիկ մտածում են,որ նրանք միամիտ են,վստահող և հիմար:Նրանց հեշտ է խաբել,քանի որ նրանք ամեն ինչում լավն են տեսնում և իրենց դնում են ուրիշների տեղը արդարացնելու համար նրանց վատ արարքները:Խոզերը հավատում են,որ ինչ որ տեղ վառվում է բարության կրակը:
Կին խոզեր բնույթով վստահելի են,բայց շատ պահանջկոտ են,խանդոտ և զգացմունքներում շատ եսասեր:Երբ նրանք բավարարված են,երջանիկ իրենց փոխհարաբերություններում,նրանք շատ հուսալի են հանգիստ և լավատես:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք ծնվել են հաջող աստղի տակ,նրանց պակասում է միայն ինքնավստահությունը:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են շատ հարուստ լինել` շրջապատին ուրախություն պատճառելով:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են մարդկանց և պատրաստ են յուրաքանչյուր աշխատանքի կապված մարդկանց ծառայելու հետ:Նրանք բարեխիղճ և լավ աշխատողներ են:

ՍԵՐԸ`
Խոզերը շատ ռոմանտիկ են և անտաարբեր չեն հակառակ սեռի նկատմամբ ու քանի որ նրանք ծնվել են երջանիկ աստղի տակ,խոզերը հնարավորություն ունեն գտնել իրենց սիրուն և սիրել իսկական սիրով:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանք ամուր առողջություն ունեն,բայց պետք է զգույշ լինեն,քանի որ կարող են ունենալ խնդիրներ քաշի հետ:Խոզերը սիրում են համեղ ուտել և երբեմն չեն կարողանում զսպել իրենց ախորժակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու,իդեալական` այծի հետ

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Օձի հետ:

 

 

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհերԹուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան Ընդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի ՍարգսյանՌուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին Զելենսկին ժամանել է Մյունխեն Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ԱՄՆ օդային տարածքը փակվել է Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ Բաղայի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից Լեռներում հայտնաբերվել են վեց տղամարդու մարմիններ՝ առեղծվածային վնասվածքներով Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր ԱվետիսյանԿոտայքի մարզում պահեստ է այրվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին
Ամենադիտված