Նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարության նիստից դրական տպավորություններ ունեմ. Գաբրիել Ղազարյան
ՔաղաքականությունՆոր վարչապետի ղեկավարությամբ կառավարության առաջին նիստից դրական տպավորություններ ունեմ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինքը նոր վարչապետ Կարեն Կարապետյանից դիտողություններ չի ստացել արդյոք, Ղազարյանն ասաց. «Ոչ, չեմ ստացել»։
Հարցին, թե նրան դուր գալիս է նոր վարչապետի խստությունը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Խստությունը միշտ էլ լավ է»։