ԵՏՄ պահանջում է զարգացնել բիզնեսը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հակասություններ փնտրել. Մինասյան
ՔաղաքականությունԵվրասիական միության անդամակցությունը պահանջում է Հայաստանում զարգացնել բիզնեսը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հակասություններ փնտրել։ Այս մասին սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը ոչ մի կերպ չի չեղարկում Եվրամիության հետ շահավետ առեւտրի հնարավորությունները։ Հանրապետությունը մնում է GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի շահառուն, որով կարելի է ԵՄ արտահանել 6300 ապրանք զրոյական մաքսատուրքով եւ 350 ապրանք՝ զգալի իջեցված մաքսատուրքով։
«Ինձ չի լսում պարոն Պողոսյանը, կարծես թե ինձ լսելը նրան նույնպես ձեռնտու չէ, մինչդեռ ես խոսում եմ արդեն Եվրամիությունից»,– ասել է Մինասյանը՝ դիմելով պատգամավոր Թեւան Պողոսյանին։
«Հայաստանը նման GSP ռեժիմներ ունի նաեւ Շվեյցարիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի հետ։ Այլ բան է, թե որքանով են հայ գործարարներն օգտվում այդ ամենից»,– հավելել է նախարարի պաշտոնակատարը։