Կեղծ բարեպաշտները հարություն են առնում
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հեռահար դասեր տվող գործիչների պակաս մեր քաղաքական դաշտում չի զգացվում: Արմատական ընդիմադիրները այս մի քանի օրերին բավարարվում էին ցուցարարներին ապրես ասելով:
ՀԱԿ խմբակցության պատգամավորներն այսօր բոյկոտել են ԱԺ նիստը և դուրս եկել դահլիճից: Վերջիններս սա մեկնաբանել են, որպես բողոք ժամեր առաջ տեղի ունեցածի համար: Պատգամավորները նշել են, որ պահանջում են ազատ արձակել բոլորին, մարդու իրավունքները խախտվել են և այլն...
Եթե ՀԱԿ պատգամավորները կիսում էին ակտիվիստների տեսակետները և այդքան անհանգստանում էին ակցիայի մասնակիցների համար, ապա կարծում եմ ավելի արդարացի կլիներ ոչ թե սպասեին, որ «բանը բանից անցներ» նոր հեռահար դրամատիկ սցենարներ սարքեին, այլ սկզբից էլ կանգնեին նրանց կողքին: Եվ վերջում, երբ ցուցարարները 3 օր Ազատության հրապարակում նստացույց էին անում, ուր էին կեղծ բարեպաշտները:
Կարծես` լավ հոգնած էր ՀԱԿ-ը արտահերթ նիստերից, իսկ սա հարմար առիթ էր ԱԺ դահլիճից «ծլկելու» համար: