ՀՀԿ. Կլինեն էական փոփոխություններ կառավարության կազմում
ՔաղաքականությունԿլինեն փոփոխություններ Հայաստանի կառավարության կազմում։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, թե օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնեն կառավարության թեկնածուներին։ Նա, սակայն, խուսափել է անուններ նշելուց։ «Հաշվի առնելով, որ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ էական փոփոխություններ լինելու են։ «Կլինի նաեւ կառավարության ծրագիրը, կներկայացնենք ձեր դատին»։
Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանը կունենա լուրջ գործառույթներ նաեւ ազատություն, որ կյանքի կոչի այն իդեաները, որոնք համար նա նշանակվել է վարչապետ։