Համաներման հարցով հստակություն դեռ չկա, ես նախագիծ չեմ ուղարկել. Արփինե Հովհաննիսյան
ՔաղաքականությունԱրդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել համաներման մասին լուրերը: «Համաներման հարցով հստակություն դեռ չկա: Ես նախագիծ չեմ ուղարկել, Ազգային ժողովը չի ստացել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մամուլում ակտիվ շրջանառվում է, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ Հայաստանի իշխանությունները համաներում են կիրառելու: Ըստ տեղեկությունների, համաներումն առավել ընդգրկուն է լինելու: