Թուրքական ուժերն ու Սիրիական ազատ բանակը գրոհ են սկսել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Որոշ տեղեկությունների համաձայն` թուրքական ուժերն ու Սիրիական ազատ բանակը գրոհ են սկսել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Բաբ բնակավայրի ուղղությամբ: Թեև դեռևս Թուրքիայի կողմից պաշտոնական տեղեկատվություն չի եղել, տեղեկություններ կան, որ Սիրիայի տարածքում` Չոբանբեյ բնակավայրում առավոտյան մեծ թվով թուրքական զրահատեխնիկա է կենտրոնացվել: Ռազմագործողությանը մասնակցում են թուրքական բանակի 200-հոգանոց ստորաբաժանում և մոտ 2500-անոց Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներ` օդային տեխնիկայի և հրետանու աջակցությամբ: