Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ


ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության օջախներ. Սերժ Սարգսյան

ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության օջախներ։ Այդ մասին Բիշկեկում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոեւին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:

Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը ԱՊՀ-ի համար հոբելյանական տարում կհիմնվի ժառանգորդության եւ մասնակից պետությունների բազմակողմանի համագործակցության զարգացման սկզբունքների ապահովման վրա:

Իսկապես, այս ժամանակահատվածում արված համատեղ աշխատանքը կրել է շարունակական բնույթ, հիմնվել է Համագործակցության գործունեության 25-ամյա դրական փորձի վրա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալմազբեկ Աթամբաեւին ինչպես դրա, այնպես էլ ցուցաբերված հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար: Շնորհակալություն:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարին հոբելյանական է եւ՛ ԱՊՀ-ի, եւ՛ մեր երկրների համար: Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության եւ Համագործակցության ձեւավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսեւորել է որպես կարեւոր միջպետական ձեւաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից:

Համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական եւ այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը մեր երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:

Իհարկե, ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, եւ ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաեւ Համագործակցության դերի եւ ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:

2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, եւ այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման եւ ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար:

Հետխորհրդային տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների գոյության պայմաններում, իրողություններին ադապտացման հիմնական նպատակը պետք է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացումը, այս ձեւաչափով բազմակողմ համագործակցությանը նոր ազդակներ հաղորդելը:

Հենց այս համատեքստում հայկական կողմը դիտարկում եւ աջակցում է ԱՊՀ ադապտացման վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է նաեւ մի շարք հարցերի փոխանցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին, տնտեսական խորհրդին եւ լիազորված մշտական ներկայացուցիչներին, ինչի հետ կապված մենք հնարավոր է նույնիսկ ուշացել ենք:

ԱՊՀ շրջանակներում արդիականություն է ստանում ապակենտրոնացված համագործակցությունը, որի ներքո մենք հասկանում ենք մեր երկրների ամենատարբեր, եւ ոչ պարտադիր սահմանակից շրջանների փոխգործակցությունը: Երկրամասերի, շրջանների, համայնքային միավորումների միջեւ ուղղակի շփումների ակտիվացումը լայն հնարավորություններ կընձեռի համատեղ առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ նաեւ շրջաններում ապրող հայրենակիցների աջակցության ծրագրի մշակման եւ իրականացման համար երիտասարդության միջեւ շփումների ընդլայնման եւ այլ նպատակներով: Դրան, հուսով ենք, կնպաստի նաեւ Միջտարածաշրջանային համագործակցության մասին կոնվենցիայի ընդունումը:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մեր հանդիպումն ընթանում է միջազգային եւ տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաեւ ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը եւ շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:

Մենք հույս ունենք, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տեւական կարգավորման համար: Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետեւողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի եւ Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:

Ցավոք, նաեւ մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության եւ դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաեւ զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:

Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաեւը վկա է, նա մասնակից է եղել:

Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:

Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ինչպես նաեւ խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների:

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դա, նախեւառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը:

Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետեւողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

25 տարի առաջ մեր ժողովուրդները ընտրեցին անկախ պետությունների կառուցման ճանապարհը, եւ այսօր կարող ենք փաստել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ:

Մեր երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետեւողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է: Այս կառույցների դերի ամրապնդման եւ արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների եւ պարտավորությունների միջեւ հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների եւ ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական եւ քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձեւի:

Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը եւ ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման եւ գրանցման թվային համակարգեր: Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձեւաչափով:

Այս օրերին Հայաստանում ձեւավորվում է նոր կառավարություն: Մեր առջեւ դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների եւ ծառայությունների արտահանումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամփոփելով՝ կցանկանայի շնորհավորել մեր ռուսաստանյան գործընկերներին ԱՊՀ-ում առաջիկա նախագահության կապակցությամբ: Վստահ եմ, որ 25 տարվա ընթացքում կուտակած դրական փորձը լավ հիմք կծառայի ռուսական կողմին՝ Համագործակցության զարգացման առաջնահերթությունների իրականացման համար: Մենք մեր կողմից պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ ջանքեր այդ ուղղությամբ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին մեր պետությունների անկախության 25-ամյակի եւ ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ:

Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
Ամենադիտված