Նստացույց՝ կանխատեսելի ելքով
BlogՀայկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այն ինչ տեղի ունեցավ առավոտ լուսադեմին՝ Բաղրամյան փողոցում նստացույց իրականացնող երիտասարդների նկատմամբ, կանխատեսելի էր: Այն տեսանելի էր ոչ թե այն պատճառով, որ ակտիվիստների պահանջն անարդար էր կամ դուրս տրամաբանությունից, այլ որ նրանք ընտրեցին պայքարի մի ուղղություն, որը երկու կողմին էլ՝ ոստիկանություն և ակտիվիստներ, փակուղի տարավ:
Մի կողմից, ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը չբավարարվեց՝ սակագների փոփոխության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի որոշումը մնաց ուժի մեջ, մյուս կողմից, ոստիկանությունը Բաղրամյան պողոտան չբացելու այլընտրանք չուներ. ժամանակի խնդիր էր:
Քաղաքական, քաղաքացիական մշակույթի տեսանկյունից, սա ուսուցողական նախաձեռնություն էր, միաժամանակ երկու կողմի համար դասեր քաղելու հնարավորություն:
Մեծ իմաստով եղավ այն ինչ եղավ, իսկ իրադարձությունների ամենացավալի մասը լրագրողների և պատանի աղջիկների նկատմամբ գործադրված ուժն է, ինչի իրավունքը, ուզենանք, թե չուզենանք, օրենքով տրված է ոստիկանությանը:
XXXXXXXXX