Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի. ԿԸՀ
ՔաղաքականությունԷջմիածնում վաղը քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի։ Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը։
«Նման որոշում չկա: Նման պարագաներում օրենսդրորեն նախատեսված չէ ընտրական գործընթացի կասեցում»,- ասաց Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնում սեպտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել երկու թեկնածուներ Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի միջեւ: Վերջինս իր համախոհ Ստեփան Աբգարյանի հետ տեղափոխվել է հիվանդանոց: