Խիստ կարևոր է, որ այսօրվա ցույցի ժամանակ թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանությունը չտրվեն սադրանքների ու հնարավորինս զերծ մնան ուժի կիրառությունից։
BlogԳեղամ Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խիստ կարևոր է, որ այսօրվա ցույցի ժամանակ թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանությունը չտրվեն սադրանքների ու հնարավորինս զերծ մնան ուժի կիրառությունից։ Առավել քան վստահ եմ, որ այսօր հազարավոր ազնիվ քաղաքացիների շարքերում առկա են լինելու ամենատարատեսակ ու բազմազան սադրիչները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի գործը հասցնեն խոշորամասշտաբ բախման՝ հավաքվածների ու ոստիկանության ուժերի միջև։
Շատ ոգևորված եմ՝ տեսնելով, թե ինչ փայլուն երիտասարդություն ունենք, ովքեր իրենց մեջ կրում են բոլոր այն առաքինությունները, որոնք պետք է ունենա իր մեջ իսկական արժանապատիվ քաղաքացին, սակայն երիտասարդները անփորձ են ու տաքարյուն, իսկ պրոֆեսիոնալ սադրիչները՝ հմուտ ու արհեստավարժ։
Պետք է հստակ գիտակցել, որ թեև անկասկած է այն, որ բողոքի ու ընդվզման ալիքը հսկայական են ու աննախադեպ, ինչպես նաև արդարացի են ու բնական, բայց այս հավաքը նաև իսկական ոսկե ջիղ է տարատեսակ պրովոկատորենրի ու ծախու շանորդիների համար, ովքեր պարզպես չեն կարող բաց թողնել հնարավորությունը՝ օգտվելու այս աննախադպե առիթից ու ջուրը հնարավորինս պղորելով՝ ձուկ որսալ դրանում։
Ցավը նարնում է, որ արդյունքում, եթե իհարկե սադրիչներն ու կեղծ ակտիվիստները հասնում են իրենց նպատակին, տուժում են հասարակ քաղաքացիները ու իրենց գործը կատարող ոստիկանները, իսկ այդ խառնակիչները միշտ էլ ջրից չոր են դուս գալիս ու հերոս-հերոս են խաղացնում։
Հիշե՛ք, Ազատության հրապարակում դուշմաններ չեն լինելու ոչ ի դեմս ոստիկանների, ոչ էլ ի դեմս պայքարող քաղաքացիների։ Պարզապես պետք է պահպանել զգոնությունը, լինել հետևողական ու արդարացի և հնարվորինս մաքրել շարքերը տարատեսակ ծախու սրիկաներից, ովքեր բախում կփորձեն հրահրել։