Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ
ՔաղաքականությունԻրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի բնագավառում: Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մորտեզա Սարմադին հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանը, հայտնում է Irna-ն:
Սարմադին հույս է հայտնել, որ ներկայիս տարածաշրջանային հակամարտությունները մոտ ժամանակներս կլուծվեն երկխոսության ճանապարհով: Նա նշել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ լավ հարաբերությունները` պատրաստակամություն հայտնելով ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում: Նրա խոսքով, խաղաղության եւ կայունության վերականգնումը օգտակար եւ կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, նա հույս է հայտնել, որ հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության ճանապարհով: