ՀԱԿ-ի Գյումրիի շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը
ՔաղաքականությունՀայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը:
«Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ս. Մեխակյանը եւ նախընտրական շտաբը ցավակցում են Վարդեւան Գրիգորյանին եւ նրա հարազատներին որդու՝ Արշակ Գրիգորյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կատարված հանցագործությունը եւ պահանջում անմիջապես բացահայտել ու պատժել այդ հանցագործության կատարողներին»,-ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ քարոզարժավը դադարեցնելու մասին հայտարարել էին «Բալասանյան դաշինքը», ԳԱԼԱ-ն, «Հայկական վերածնունդը», «Համախմբումը», «Ալյանսը», «Քաղաքացիական պայմանագիրը»:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: