Ոստիկանապետի երկու տեղակալները գեներալ-մայոր դարձան
ՔաղաքականությունՈստիկանապետի երկու տեղակալները գեներալ-մայոր դարձան։
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ռաֆիկի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: